ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2022»-ԻՆ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և մեր գրասենյակի մի շարք սփյուռքահայ աշխատակիցներ մասնակցեցին Միգրացիայի միջազգային կազմակերպության և Իռլանդիայի Հանրապետության կողմից կազմակերպված «Սփյուռքի համաշխարհային գագաթնաժողով 2022»-ին։ Հավաքի ընթացքում մասնակիցները քննարկեցին սփյուռքի ներգրավվածության կարևորությունը կայուն զարգացման և տնտեսության առաջընթացի, հումանիտար ճգնաժամերի և հետճգնաժամային վերականգնման գործում: Անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի մշակութային, տնտեսական, սոցիալական և մարդկային կապիտալի մոբիլիզացիային և սփյուռքի ներուժի լիարժեք ներառականության ապահովման պայմանների ստեղծմանը:

Աղբյուր․ http://diaspora.gov.am