Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցությունները և հույս հայտնում, որ կողմերը միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Չինական կողմը ողջունում է առկա հակամարտությունները և տարաձայնությունները երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով կարգավորելու վերաբերյալ կողմերի որոշումը: Պեկինն անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կիրականացնեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և համատեղ ջանքերով կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- նշել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի գործընկերներն են, որոնց հետ զարգանում է բարեկամական համագործակցություն:
Աղբյուր․ https://www.1lurer.am