ՍՈԼԻՍԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Ապրիլի 6-ին Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ խորհրդի անդամ Հիլդա Սոլիսն այցելել է Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստան շրջան՝ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Հոլիվուդում նրա մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ASBAREZ կայքը։

Նշենք, որ Լոս Անջելեսի շրջանի վերակացուների խորհրդի ընտրատարածքների սահմաններում կատարված վերջերս փոփոխություններից հետո Փոքրիկ Հայաստանն այսուհետ դառնալու է ընտրատարածքի մաս, որի ներկայացուցիչն է ներկայիս Հիլտա Սոլիսը։

Շրջայցը սկսել է Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանում, որտեղ նրան դիմավորել են ավանդական հացի արարողությամբ և հայկական պարով, որից հետո տնօրեն Մարալ Դավիդյանի հետ այցելել են մի շարք դասարաններ՝ հանդիպելով աշակերտների հետ:

Սոլիսն այցելել է նաև Ս. Կարապետ եկեղեցի և խորհրդակցություններ անցկացրել հոգևոր հովիվ Տեր Վիգեն Ա. Կ. Վասիլյանի հետ, որից հետո այցելել է նաև Փոստանջյանի մանկապարտեզ և հանդիպել նրա ղեկավար Քրիստինա Մովսեսյանի հետ և ստացել ֆոտոշարքը՝ պատրաստված իր համար երեխաների կողմից:

Սոլիսը պատիվ համարեց իր նկատմամբ դրսևորած նուրբ ընդունելությունը, իսկ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամ Անահիտ Օշականն ու Հոլիվուդի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Սուրեն Սերոբյանը խոստացան սերտորեն համագործակցել Սոլիսի հետ՝ համայնքի կարիքները բավարարելու նպատակով: