Ուկրաինայից տեղափոխված կարիքավոր հայրենակիցները կարող են ակնկալել առողջապահական, բուհերի ուսման վարձավճարի և բնակվարձի մասնակի, ինչպես նաև սոցիալական միանվագ աջակցություն: Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ բազմաթիվ հայրենակիցներ ապաստանել են Եվրոպայում, ուկրաինահայերի մի մասը շարունակում է տեղափոխվել Հայաստան: Նրանց Հայաստանում ինտեգրելու և աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի գրասենյակի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) միջև սկսվում է նոր գործակցություն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի տեղեկալ Արեն Դեյիրմենջյանի հետ: Գլխավոր հանձնակատարը կարևորեց այն երկարամյա գործակցությունն ու կարևոր դերակատարությունը, որն ունի ԱՀԱԸ-ն սփյուռքի կարիքավոր համայնքներին աջակցելու գործում:
Աջակցության համար անհրաժեշտ է զանգահարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ (010 515 532)\ (077 998 123)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, բնակության հասցեն և կոնտակտները:
Աղբյուր․ http://diaspora.gov.am/