05.02.2022 ԱԶԵՐ ԱԼԻԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԹԼԵՏՆԵՐԻ ԳՅՈՒՂ

Պեկինի 2022-ի օլիմպիական խաղերի շրջանակներում Չինաստան մեկնած Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) գլխավոր քարտուղար Ազեր Ալիևն այցելել է աթլետների գյուղ։ 

Ինչպես հաղորդում է Report կայքը, այցի ընթացքում Ալիևը ծանոթացել է մարզիկների կենսապայմաններին: 

Նշենք, որ Պեկինի օլիմպիադայում Ադրբեջանը ներկայացնում են գեղասահորդներ Վլադիմիր Լիտվինցևը և Եկատերինա Ռյաբովան: Լիտվինցեվն ելույթ կունենա փետրվարի 8-ին և 10-ին, իսկ Ե.Ռյաբովան’ փետրվարի 15-ին և 17-ին: Պեկինի Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Աղբյուր․ https://report.az