Քննարկվել են Ադրբեջանում էլեկտրոբուսների, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաների հավաքման ձեռնարկության բացման հարցերը: Այդ մասին հայտնում է ԱՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ տեղեկության՝ գերատեսչության ղեկավար Միքայել Ջաբբարովը հանդիպել է չինական BYD ընկերության Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Իսբրանդ Հոյի հետ։
Նախարարի խոսքով ՝ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի տնտեսական առաջնահերթությունները, էկոլոգիապես շահավետ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործման միջոցառումները, այդ ոլորտում գործընկերության հեռանկարները:
Բացի այդ, չինական ընկերություններին առաջարկվել է օգտվել մեր երկրում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրից։
Աղբյուր․ https://report.az