15.03.2022 ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՉԻ ԿԱԼԱՆԴԻԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԴԵՍՊԱՆԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչի Կալանդիան 2022 թվականի մարտի 15-ին մասնակցել է դեսպանի կլոր սեղանին։ Միջոցառումը կազմակերպել Էր Չինաստանի  և գլոբալացման կենտրոնը (CCG), որը Չինաստանի առաջատար վերլուծական կենտրոններից է։ Քննարկվել են գլոբալ անվտանգության ընթացիկ մարտահրավերները, ինչպես նաև վրաց-չինական հարաբերությունների դինամիկա։

Բացի այդ, դեսպանը համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և ներկաներին հիշեցրել 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների մասին:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել CCG «Չինաստանն ու աշխարհը փոփոխվող համատեքստում» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել Պեկինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների 25 ղեկավարների, այդ թվում՝ Վրաստանի դեսպանի աշխատանքները (Վրաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերություններ): Միջոցառմանը մասնակցել են չինական փորձագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ և լրատվամիջոցներ։

Աղբյուր․ china.mfa.gov.ge