Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 18-ին հանդիպեց «Fondation Alliance Arménienne de Genève» կազմակերպության նախագահ, շվեցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։
«Fondation Alliance Arménienne de Genève» կազմակերպության նախագահ Վահե Գաբրաշը ներկայացրեց Երևանում, Գյումրիում, Տաշիրում և Արցախում հիմնադրամի կողից իրականացրած բարեգործական նախաձեռնությունները: «Պատրաստ ենք աջակցել նաև գրասենյակի ծրագրերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,-նշեց Վահե Գաբրաշը:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց այս ծանր իրավիճակում սփյուռքի գործարարների և բարեգործների կողմից հայրենիքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև գրասենյակի ծրագրերը՝ հատկապես կարևորելով ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավվածության ընդլայնումը:
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամություն հայտնեցին:
Հավելենք, որ «Fondation Alliance Arménienne de Genève» հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակը աշխարհասփյուռ հայությանը աջակցություն և օգնություն ցուցաբերելը, հայրենիքին սատար կանգնելն է:
Աղբյուր․ diaspora.gov.am