Ապրիլի 30-ին՝ ժամը 16:00-ից, Գլենդելի Արցախի պողոտայում տեղի կունենա «Լեռնազանգ» համույթի և հայ անվանի երգչուհի Հասմիկ Հարությունյանի (զուռնա, պկու) և Ալբերտ Օրթինյանի (հարվածային գործիքներ) հանրային անվճար ելույթը։ Ներկայացումը նվիրված կլինի հայկական ավանդական երգին, երաժշտությանը և պարին։ Այս մասին հայտնում է asbarez.com-ը:
«Լեռնազանգ» համույթի հիմնադիր Նատալի Քամաջյանն ընդգծում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս համերգը դիմադրության ակտ է ուծացման արշավին։ Նա նշում է, որ հայ մշակույթի պաշտպանությունը, հատկապես ապրիլ ամսին, կարևոր քայլ է հայապահպանության գործում։