Ադրբեջանի լեզուների համալսարանում տեղի է ունեցել չինարենի օրվան նվիրված տոնական առցանց միջոցառում։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջ» կայքը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն լի Ցզիխուան. նա պատմել է չինարենի պատմության և չինական գրավոր հիմնադիր Ցան Ցզեի մասին։
Տիկին Լին խոսել է նաև ԱԼՀ-ում չինարենի դասավանդման մեթոդական առանձնահատկությունների և հեռանկարների մասին:
Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Ռաֆիգ Աբասովը պատմել է «Մեկ գոտի, մեկ ժանապարհը» չինական նախաձեռնության իրականացմանը Ադրբեջանի մասնակցության ոլորտում ինստիտուտի կրթական և մշակութային-լուսավորչական գործունեության մասին: Նա նաև ասել է, որ ադրբեջանցի երիտասարդության հետաքրքրությունը չինարենի և մշակույթի ուսումնասիրման նկատմամբ անընդհատ աճում է։
Նա ընդգծել է համերկրային առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած այցերի ժամանակ ստորագրված համաձայնագրերի կարևորությունը:
Միջոցառմանը չինագետ ուսանողները կարդացել են հին չինական դասական պոեզիայի հայտնի ներկայացուցիչների բանաստեղծությունները:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև մրցույթ՝ չինարեն լեզվով բանաստեղծությունների լավագույն վիդեո ներկայացման համար։
Աղբյուր․azertag.az