Ապրիլի 20-ին ՉԺՀ Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վանգ Յին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
ՉԺՀ ԱԳ նախարարի խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում միասին հաղթահարելով դժվարությունները՝ երկու երկրները համատեղ ջանքերով կատարելության են հասցրել բարեկամական համագործակցության և գործընկերության երկկողմ հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ երկու պետությունների ղեկավարների ռազմավարական ղեկավարության շնորհիվ Չինաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը նոր և վառ հեռանկարներ կբացի նրանց փոխհարաբերություններում:
«Չինաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին ամրապնդել զարգացման ռազմավարությունների համադրումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը և չին-ադրբեջանական հարաբերությունների սոցիալական հիմքը, խորացնել գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում» , — ասել Է չինացի նախարարը: Վան Յին հավելել է, որ Չինաստանը ողջունում է Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը գլոբալ զարգացման նախաձեռնությանը:
Իր հերթին, Ջ. Բայրամովը նշել է, որ կողմերը պետք է հանդիսավորությամբ տոնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը և ամրապնդեն երկկողմ և բազմակողմ համագործակցությունը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ողջունել է Ադրբեջանի տարածքում ավելի մեծ թվով չինական ձեռնարկությունների ներդրումային գործունեությունը։ Նա հավելել է, որ Ադրբեջանը նաև հույս ունի ամրապնդել Չինաստանի հետ համագործակցությունը գլոբալ զարգացման նախաձեռնության շրջանակներում:
Աղբյուր․ http://russian.news.cn