ՉԺՀ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ’ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարը նշել է, որ Չինաստանը և Վրաստանը պետք է խթանեն բարձրորակ համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, նպաստեն երկարաժամկետ հեռանկարում երկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի առողջ և կայուն զարգացմանը:

Ի. Դարչիաշվիլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Չինաստանին Վրաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը ակտիվ աջակցության, հատկապես հակահամաճարակային և պատվաստանյութային օգնություն ցուցաբերելու համար:

Նա նաև նշել է Վրաստանի և Չինաստանի միջև գործնական համագործակցության լայն հեռանկարները: Նրա խոսքով՝ վրացական կողմը  մեծ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է օգտագործել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը որպես հնարավորություն երկկողմ հարաբերությունները զարգացման նոր մակարդակի հասցնելու համար:

Աղբյուր․ http://russian.news.cn