ԱՄՆ ՍԱՈՒԹՖԻԼԴ ՔԱՂԱՔՆ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀՌՉԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Միչիգանի Հայ դատի հանձնախմբին, որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։

«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել նաև Միչիգան նահանգի մեկ այլ քաղաք՝ Ֆարմինգթոն Հիլզը:

Աղբյուր․ https://armenpress.am