ՀՈՐԴԱՆԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸԿԱԼՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Ապրիլի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել է Հորդանան-Եվրոպական խորհրդարանի բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝  Զարեհ Սինանյանն ընդգծել է․ «Հորդանանը պատմականորեն եղել է հայ ազգի, Հայաստանի Հանարապետության բարեկամ երկիր և ազգ՝  ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի։ Ինքս ճանաչում եմ հայերի, ովքեր իրենց մանկությունը անցկացրել են Հորդանանում և դրական  հուշեր ունեն  երկրի ջերմ ընդունելությունից»։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակն աշխատակիցներ ունի նաև արաբական աշխարհից:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարանի բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինան շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հորդանանի և Հայաստանի ժողովուրդների միջև ստեղծվել են ամուր կապեր: Նա կարևորել է Հորդանանում հայ համայնքի ներկայությունը և դերակատարությունը:

Աղբյուր․ diaspora.gov.am