Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Կաթողիկոսի և տարբեր երկրներից Սփյուռքի ավելի քան 30 երիտասարդների հետ առցանց հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։
Կաթողիկոսը նշել է, որ խորհրդակցության նպատակն է լսել երիտասարդներին, իմանալ իրենց դժվարություններն ու ակնկալիքները:
Առցանց հանդիպման ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերով դիմել են Կաթողիկոսին, որոնց թվում են եղել առցանց շփումներում հայերենի հազվագյուտ օգտագործումը, սոցիալական ցանցերում հայկական սփյուռքի մասնակիցների միջև հակասությունները և այլն: Երիտասարդները նաև հանդես են եկել առաջարկություններով, որոնք վերաբերում էին կրթական, կազմակերպչական, մասնագիտական և եկեղեցական ոլորտներին: Իր եզրափակիչ խոսքում Կաթողիկոսը բարձր գնահատել է մասնակիցների ներդրումը և նրանց տվել է իր խորհուրդները՝ ընդգծելով, որ այսօր չի կարելի խուսափել գլոբալացումից, սակայն այս իրողության պայմաններում պետք է գիտակցել հայ ազգի ինքնությունը։
Նշենք, որ խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարբեր ոլորտների մասնակիցների շրջանակների հետ: