Ապրիլի 25-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունեց Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:
Հանդիպման առանցում էին հայրենքի զարգացման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերն և մեծ ներուժը: «Ֆրանսահայությունը բազմիցս գործով ապացուցել է իր նվիրումը Հայաստանին և Արցախին: Վստահ եմ, որ համայնքի հետ ավելի ամուր համագործակցության դեպքում նոր արդյունքներ կունենանք»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց հյուրին փետրվարին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության և առողջ միջավայրում կազմակերպված հանդիպումների համար:
Զարեհ Սինանյանն այնուհետ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը և շեշտեց Ֆրանսիայի առնվազն 3-ից 4-ը խոշոր քաղաքներում Սփյուռքի երիտասարդ դեսպանների առկայության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացում խոսվեց նաև սեպտեմբերին կայանալիք համահայկական համաժողովի աշխատանքների մասին։ Իր հերթին Դանիել Քուրքջյանը հավելեց, որ համաժողովը երկխոսության հնարավորություն և հարթակ է սփյուռքի այն ներկայացուցիչների համար, ովքեր հետաքրքված և անհանգստացած են Հայաստանի ներկայով և ապագայով: Ֆրանսահայ գործիչը պատրաստակամություն հայտնեց ակտիվ մասնակցություն ունենալ համաժողովի աշխատանքներին:
Հանդիպաման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձաբար շարունակելու և ամրապնդրելու գործընկերային հարաբերությունները:
Աղբյուր․ diaspora.gov.am