ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի․ԱԼԻԵՎ

«Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևորության հարաբերություններ», -հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, որն այսօր սկսել է իր աշխատանքը:

Նախագահը գոհունակություն է հայտնել, որ այդ հարաբերությունները շատ հաջող զարգանում են: Նրա խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը պատկերելու համար «բավական է մեջբերել Սի Ցզինպինին, ով ինձ անվանեց Չինաստանի մեծ բարեկամ, և նա նաև Ադրբեջանի մեծ բարեկամն է»:

Աղբյուր․ russian.news.cn