ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆ, ՍԻՐԻԱ ԵՎ ԻՐԱՆ

Սինանյանը հանդիպելու է սփյուռքի համայնքային, հոգևոր-մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նույն գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը կգործուղվեն Լիբանանի Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն և Իրանի Իսլամական Հանրապետություն։

Սինանյանն ու Ալեքսանյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կլինեն մայիսի 5-ին, այնուհետև կմեկնեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, ապա 2 օրով՝ Հալեպ, իսկ մայիսի 8-10-ը կլինեն կրկին Բեյրութում։

Իրանում Սինանյանն ու Ալեքսանյանը կլինեն մայիսի 18-22-ը` Թեհրանում` մայիսի 18-19-ը և 21-22-ը, իսկ Սպահանում` մայիսի 19-21-ը։

Այս 3 երկրներում նրանք աշխատանքային հանդիպումներ են ունենալու սփյուռքի համայնքային, հոգևոր-մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ՝ առաջիկա ծրագրերում նրանց ակտիվ մասնակցությանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով։

Աղբյուր․ armeniasputnik.am