«ՄԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ Է». ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ

Մայիսի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց  Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց հյուրին հայրենանվեր գործունեության համար և  ներկայացրեց գրասենյակի աշխատանքներն ու ծրագրերը: Զարեհ Սինանյանը կարևորեց այս տարի կայանալիք համահայկական համաժողովը և վստահություն հայտնեց, որ Վերապատվելին ակտիվ մասնակցություն կունենա համաժողովի աշխատանքներին: «Մեր կառույցների միջև առողջ ու արդյունավետ համագործակցությունն օրինակելի է, և ուրախ եմ, որ այն գնալով ավելի է ընդլայնվում»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:

Հանդիպման ընթացում Ռենե Լևոնյանը անդրադարձ կատարեց միության կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընկերային հարաբերությունները նոր ծրագրերում:

Աղբյուր․ diaspora.gov.am