ՏԱՇՔԵՆԴՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ ԿՈՆՏԵՅՆԵՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Տաշքենդում կայացել է երկաթուղային վարչակազմերի և  լոգիստիկ ընկերությունների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է  «Վրացական երկաթուղու» բեռնափոխադրումների տնօրեն Կախա Գուդիաշվիլին: Քննարկման գլխավոր թեմաներ եին ընթացիկ մարտահրավերներն ու միջանցքի հետագա հեռանկարները, որոնք Թուրքիան և Եվրոպան կապում է Չինաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Երթուղին գործարկվել է 2019 թվականին․ այն տարբերվում է կոնտեյներային փոխադրումների աճող միտումով։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա գործընկերները քննարկել են կողմերի պարտականությունները, բեռնման ժամկետները և անխափան կոնտեյներային փոխադրումների սակագնային պայմանները:

Նրանք նաև հույս են հայտնել, որ չնայած տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, առկա երթուղով բեռնաշրջանառության աճի միտումը կպահպանվի:

Աղբյուր․www.railway.ge