2022 թվականի մայիսի 3-ին դեսպան ֆան Յունը մասնակցել է «Հայաստանը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը» սեմինարի բացման արարողությանը։ Սեմինարը կազմակերպել էին Հայաստանի ազգային տնտեսագիտական համալսարանը և Գերմանիայի Շվիկկաու քաղաքի կիրառական գիտությունների սաքսոնական համալսարանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոը և Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
2013 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությևնը՝ նպաստելով չինական իմաստությանը համագործակցության ընդլայնման և երկրների միջև ընդհանուր զարգացման գործում։ Իր հայեցակարգի շնորհիվ նախաձեռնությունը վերջին ինը տարիների ընթացքում ձեռք է բերել շոշափելի արդյունքներ և ստացել տարբեր երկրների աջակցությունը: Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները խորացել են, տնտեսական և առևտրային համագործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Չինաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը օգտագործել որպես «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համագործակցության շրջանակներում ընդհանուր զարգացման հասնելու և աշխարհի այլ երկրների հետ համատեղ աշխատելու հնարավորություն:
Սեմինարի ընթացքում Չինաստանի, Հայաստանի և Գերմանիայի փորձագետներն ու գիտնականները մտքեր փոխանակեցին «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապված իրավական, տնտեսական, աշխարհաքաղաքական և թվային հարցերի շուրջ՝ օգտագործելով օնլայն և օֆլայն մեթոդները:
Աղբյուր․ am.china-embassy.gov.cn