ՉԻՆԱԿԱՆ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ՝ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Էկզոտիկ ոճը», «փափուկ համը» և «անվերջ բույրը» հաճախ օգտագործվում են չինացի գինու սիրահարների կողմից՝ էլեկտրոնային հարթակներում վրացական գինիների մասին մեկնաբանություններ թողնելիս։ Մի բաժակ նուրբ գինու վրա կարելի է զգալ Չինաստանի և Վրաստանի միջև համագործակցության «բույրը»։

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Վրաստանը  պարտադիր կանգառ էր Մենաքսի ճանապարհին։ 2015 թվականին Վրաստանը և Չինաստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում և դրա համատեղ ստեղծման գործում արդյունավետ արդյունքներ ձեռք բերել։

Առևտրատնտեսական ոլորտ

2017 թվականին պաշտոնապես ստորագրվել է ՉԺՀ -ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիր։ Դա Չինաստանի և եվրասիական տարածաշրջանի մրջև  առաջին նման համաձայնագիր էր, որը  ստորագրվել էր 2013 թվականին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից հետո։

Այդ պահից ի վեր երկկողմ արևտրատնտեսական համագործակցությունը թափ էր հավաքել։ 2018 թվականից ի վեր երկու երկրների արտաքին առևտրաշրջանառությունը երեք տարի անընդմեջ գերազանցել է 1 մլդ դոլար։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալնրով՝ 2021 թվականին Չինաստանը դարձել է վրացական ապրանքների ամենամեծ արտահանման շուկան։

China International Import-ը  ներմուծմանը նվիրված աշխարհում պատական մակարդակով առաջին ցուցահանդեսն է։ Վրաստանը երեք տարի անընմեջ մասնակցել է CIIE-ին։ Այս կարևոր հարթակի շնորհիվ գինին, հանքային ջուրը, մեղրը, չրերը և այլ վրացական որակյալ ապրանքներ ավելի ու ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում չինացի սպառողների շրջանում։

Հումանիտար ոլորտ

Չին-վրացական բարեկամությունը խորապես արմատավորվել է երկու երկրների ժողովուրդների գիտակցության մեջ։ 2019 թվականի փետրվարին չինարենի ուսուցումն ընդգրկվել է Վրաստանի կրթութական համակարգում, իսկ նույն թվականի դեկտեմբերին Թբիլիսիի բաց ուսումնական համալսարանի հիման վրա  բացվել է երկրում  Կոնֆուցիուսի երկրորդ ինստիտուտը: Չնայած COVID-19 համաճարակին, չինարեն ուսուցումն անցկացվում է ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ձևաչափերով: 

2021 թվականի ապրիլին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» — ի երկրների հետ միջազգային համագործակցությանը նվիրված տեսակոնֆերանսի շրջանակներում հիմնվել են Վրացական տեխնիկական համալսարանի  /Կունշան/ նորարարական կենտրոնը և Կունշանի տաղանդների և գիտատեխնիկական նորարարությունների կոնտակտային կենտրոնը /Վրաստան/։ Կենտրոնների աշխատանքն ուղղված է այնպիսի ոլորտներում համագործակցության իրականացմանը, ինչպիսիք են տեխնոլոգիաների միջազգային փոխանցումը և արտադրության ոլորտում գիտատեխնիկական ձեռքբերումների ներդրումը: Տեսակոնֆերանսը կազմակերպել էր Կունշանի արդյունաբերական տեխնոլոգիաների հետազոտությունների ինստիտուտը /Ցզյանսու նահանգ, Արևելյան Չինաստան/։

2021 թվականի օգոստոսին երկու երկրները ստորագրել են ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության միջև 2021-2025 թվականների մշակութային համագործակցության մասին արձանագրությունը, որն ուղղված է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը:

COVID-19-ի դեմ պայքար

COVID-19 պանդեմիայի պայմաններում Չինաստանն ու Վրաստանը ակտիվ հակահամաճարակային համագործակցություն են հաստատել։ Չինաստանը Վրաստանի հետ կիսվել է կանխարգելման, վերահսկման, ախտորոշման և բուժման մեթոդներով, վրացի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման տեսաուղերձներ, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար թեստային համակարգեր է տրամադրել Վրաստանին, երկրին բազմաթիվ անգամ նվիրել է բժշկական նյութեր և սարքավորումներ:

Չինաստանի աջակցությամբ Վրաստանում հայտնվել է մելտբլաունից դիմակների պատրաստման առաջին արտադրական գիծը, որը աշխատում է չինական սարքավորումների վրա՝ չինական չափորոշիչներին համապատասխան։

2021 թվականի հոկտեմբերի դրությամբ Չինաստանը Վրաստանին տրամադրել է չինական պատվաստանյութերի 200 հազար չափաբաժին՝ որպես օգնություն և աջակցություն է ցուցաբերել չինական պատվաստանյութերի 2,6 մլն չափաբաժին ձեռք բերելու հարցում:

Այս տարի նշվում է Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած 30 տարիների ընթացքում չին-վրացական հարաբերությունները մնացել են կայուն և առողջ, ամրապնդվել է երկկողմ քաղաքական փոխվստահությունը։ Երկու երկրներ հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և զարգացման ուղին։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը ամուր հիմք է ստեղծում ապագայում երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման համար:

Աղբյուր․ https://russian.news.cn