Վերջերս թիվ 29 միջնակարգ դպրոցը և Երևանի պետական համալսարանը նշել են Չինաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
Դպրոցի աշակերտները կատարել են երկու երկրների ազգային պարերը և չինական ավանդական երգերը: Իսկ Երևանի պետական համալսարանի ուսանողները հանդես են եկել երկլեզու շնորհանդեսով՝ ներկայացնելու երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկու երկրների ազգային պայմանների առանձնահատկությունները և տարբեր ոլորտներում համագործակցության արդյունքները։ Նրանք նաև անցկացրել են չինական ավանդական թեյի արարողությունը:
Դեսպան ֆան Յունը և խորհրդական Չենը շնորհակալություն են հայտնել ուսուցիչներին և դպրոցի աշակերտներին մանրակրկիտ նախապատրաստման համար և նվիրել նրանց հուշանվերներ։ Իրենց ելույթներում նրանք նշել են, որ շատ ուրախ են տեսնել Հայաստանում չինարենի դասավանդման ակտիվ զարգացումը՝ տեղական դպրոցների ջանքերի և աջակցության շնորհիվ։
Դպրոցի դասախոսներն ու աշակերտները, իր հերթին, շնորհակալություն են հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպանությանը՝ երկու կողմերի միջև լեզվական և մշակութային փոխանակումների զարգացմանը ցուցաբերած ակտիվ աջակցության համար: Ապագայում դպրոցները կշարունակեն աշխատել հումանիտար փոխանակումների խթանման և հայ երիտասարդության շրջանում հայ-չինական բարեկամության ավելի մեծ թվով հետնորդների պատրաստման ուղղությամբ:
Աղբյուր․ http://am.china-embassy.gov.cn