ՉԻՆԱԿԱՆ «ՆՅԱՆԽՈՒԱ» ՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՍԱՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ադրբեջանի լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտում տեղի է ունեցել «Նյանխուան՝ որպես չինական գեղարվեստական մշակույթի ֆենոմեն» ուսանողական սեմինարը: Բացելով սեմինարը՝ Ադրբեջանի լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Աբբասովը խոսել  է ժողովրդական արվեստի՝ որպես գրաֆիկական արվեստի հատուկ տեսակի դերի մասին Չինաստանի ազգային մշակույթի զարգացման գործում:

Ռ. Աբբասովը խոսել է նաև «նյանխուա» պատմամշակութային զարգացման հիմնական փուլերի մասին: Ընդգծվել է, որ «նյանխուա» փիլիսոփայությունն արտացոլում է ժողովրդի հոգևոր կյանքը, ցուցադրում է գեղագիտական գաղափարներ, հոգևոր արժեքներ և չինացիների ժողովրդական ավանդույթներ:

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցած ադրբեջանական լեզուների համալսարանի չինագետ ուսանողները պատմել են «նյանխուա»-ի հիմնական տեսակների, ավանդական ժանրերի և սյուժեների մասին: Խոսվել է նաև դասական գրական ստեղծագործությունների, թատերական ներկայացումների, բնանկարային և դեկորատիվ կտավների, դիմանկարային ժանրի, հասարակական-քաղաքական թեմաներով նկարների մասին:

Սեմինարի վերջում որոշակի պատմական ժամանակաշրջաններում ստեղծված «նյանխուա» նկարների. «Աշակերտներ», «Աշխատասիրություն», «Հայրենիք», «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրում», «Գյուղացիներ և տրակտոր», «Վերադարձել է մեր հերոսը», «Երկրի փառավոր առաջնորդները», ինչպես նաև միջնադարյան վեպերի սյուժեների վրա՝ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք», «Երեք թագավորություններ», «Յուեֆու հեքիաթ», «Չժաո Ձյուն գնում է բարբարոսների մոտ» և այլ թեմաներով տեսացուցահանդես է անցկացրել:

Աղբյուր․ az.trend.az