ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ XXI-Ն ԿԱՅՑԵԼԻ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ

Անցյալ տարի կայացած ընտրություններից հետո նորընտիր Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ը կկատարի իր առաջին պաշտոնական այցը  Կալիֆորնիա: Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։

Պատրիարքի ողջույնի ավանդական արարողությունը կանցկացվի մայիսի 27-ին Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցում: Հունիսի 4-ին իրանահայերի միությունում տեղի կունենա բարեգործական ճաշ, որի միջոցները կփոխանցվեն Լիբանանի և Մերձավոր Արևելքի կարիքավորներին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք (323) 261-98, (714) 926-6513 հեռախոսահամարներով կամ bedrossian99@gmail.com, janimenz@yahoo.com հասցեներով։

Երկշաբաթյա այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս XXI պատրիարքը կայցելի նաև Ֆրեզնո, Սան Խոսե, Սան Ֆրանցիսկո և Սան Դիեգո: