ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԳԵՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ Վրաստանում Չինաստանի դեսպանությունը անցկացնում է գեղագրության և նկարչության «Եկեք միասին գրենք չին–վրացական բարեկամության նոր գլուխ և երկու երկրների համար լուսավոր ապագա նկարենք» մրցույթ:

Մրցույթի պայմանների համաձայն՝ գեղագրություն և գրաֆիկական աշխատանքները պետք է համապատասխանեն միջոցառման թեմային, արտացոլեն Չինաստանի և Վրաստանի  միջև բարեկամությունը։

Գեղագրություն աշխատանքները պետք է կատարվեն փափուկ կամ կոշտ չինական վրձնով։

Իսկ գեղանկարչության աշխատանքները պետք է կատարվեն ավանդական չինական գեղանկարչության ոճով  («գուո հուա»), օգտագործելով յուղաներ, գուաշ, ջրաներկ, ակրիլ, մոմ, մատիտ և այլն:

Հարկ է նշել, որ աշխատանքը պետք է լինի օրիգինալ և կատարվի մեկ հեղինակի կողմից։ Գրագողություն կամ այլ աշխատանքների պատճենումը, ինչպես նաև հակասական բովանդակության օգտագործումը, ինչպիսիք են կրոնը կամ քաղաքականությունը, չի թույլատրվում: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը մեկ աշխատանք։

Մրցույթին կարող են մասնակցել գեղագրության և նկարչության սիրահարները, ինչպես նաև վրացական հասարակության ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են և աջակցում են չին–վրացական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը:

Դիմորդները պետք է ուղարկեն աշխատանքները մինչև մայիսի 22-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ chinageorgia2022@gmail.com

Մրցույթի կազմակերպիչներն են Թբիլիսիի ազատ համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը, Ալտեի համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը, Քութայիսիի համալսարանի Կոնֆուցիուսի դասը և For You մեդիա ընկերությունը:

Աղբյուր․ sputnik-georgia.com