Ծալկայի շրջանի Օզնի գյուղի (Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզ) «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից՝ հավելելով, որ մայիսի 21-ին տեղի կունենա Օզնիի «ԱրՄաթ»-ի պաշտոնական բացման արարողությունը:
«Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Օզնիում «ԱրՄաթ»-ի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուր․ armenpress.am