ՍՏԱՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՏԵՂ ՀՈՒՇԱԳԻՐ «ՌԵԱՐՄԵՆԻԱ»-Ի ՀԵՏ

Մայիսի 12-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն և «ռեԱրմենիա» բարեգործական կազմակերպության տնօրեն Գևորգ Պողոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: «ռեԱրմենիա»-ն ստեղծել և շահագործում է reArmenia.com համագործակցության հարթակը, որտեղ անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով ներկայացվում են Հայաստանում և Արցախում առկա խնդիրները լուծող նախագծեր:

Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն փոխադարձաբար և հանրային տեղեկատվության տարածում և իրազեկում, համատեղ կկազմակերպեն միջոցառումներ, կաջակցեն միմյանց նպատակների և նախաձեռնությունների իրականացման գործում, կձևավորեն աշխատանքային խմբեր և փորձի փոխանակում:

Գլխավոր հանձնակատարը նշեց, որ գրասենյակն արդեն իսկ սերտ համագործակցում է «ռեԱրմենիա»-ի հետ, և այս հուշագիրը կնպաստի ավելի խորքային և ինստիտուցիոնալ գործակցությանը:

Բարեգործական հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացրեց այս պահին հարթակի կողմից իրականցվող նախաձեռնություններն ու առաջիկայում սպասվող միջոցառումները:

Աղբյուր․ diaspora.gov.am