«ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՉԻՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ»՝ ՍԵՄԻՆԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ադրբեջանի լեզուների համալսարանում տեղի է ունեցել սեմինար՝ «Ադրբեջանա-չինական թատերական կապեր» թեմայով։ Այս մասին հայտնում է «Ազերթաջ» կայքը։ 

Սեմինարը բացել է ԱԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Ռաֆիգ Աբբասովը։ Նա պատմել է ադրբեջանա-չինական թատերական կապերի զարգացման մասին, հատուկ ընդգծել մշակույթի ոլորտում Ադրբեջանի և Չինաստանի միջև համագործակցության մասին ստորագրված պայմանագրի նշանակությունը։ 

Նա խոսել է Ադրբեջանի լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից ադրբեջանա-չինական թատերական կապերի ամրապնդման նպատակով կազմակերպված միջոցառումների մասին։ 

Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանցի մեծ կոմպոզիտոր Ուզեյիր Հաջիբեյլիի «Արշին մալ Ալան» առաջին արտասահմանյան օպերետն էր, որը 1959 թվականին չիներեն բեմադրվել էր Պեկինի կենտրոնական փորձարարական թատրոնի բեմում։ Ընդհանուր առմամբ՝ «Արշին մալ Ալան» օպերետը Չինաստանի այլ քազաքներում բեմադրվել էր ավելի քան 300 անգամ։

Չինագետ ուսանողները պատմել են Բաքվում անցկացվող միջազգային գիտագործնական թատերական գիտաժողովներին Չինաստանի հայտնի թատերական գործիչների մասնակցության, համատեղ թատերական բեմադրությունների, երաժշտա-թատերական կոլեկտիվների և կատարողների փոխանակման մասին։ 

Ուսանողները պատմել են Բաքվի բանվորական թատրոնում 1926/27 թթ. սեզոնի «Լաց, Չինաստան» պիեսի բեմադրության մասին, ադրբեջանցի օպերային երգիչ Բյուլբյուլի Պեկինի օպերայի չինական թատրոնի տնօրեն Մեյ Լանֆանի հետ բարեկամական հարաբերությունների և երկու երկրի օպերային արվեստի սինթեզի միջոցով ադրբեջանական և չինական մշակույթի մերձեցման նրանց ստեղծագործական ծրագրերի մասին:

Աղբյուր․azertag.az