Կայացել է Ադրբեջանի Հաշվիչ պալատի և Չինաստանի բարձրագույն աուդիտորական գրասենյակի միջև առցանց հանդիպումը:
Ինչպես հաղորդվում է, հանդիպման նպատակն էր աջակցել Հաշվիչ պալատի ուսումնական կենտրոնի գործունեությանը, բարձրացնել աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին պետական ֆինանսական վերահսկողության գործընթացում որակի վերահսկողության, պետական գնումների աուդիտի, պետական պարտքի աուդիտի վերաբերյալ դասընթացների անցկացման հնարավորությունը, ինչպես նաև, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական փորձի փոխանակման նպատակով այս տարվա սեպտեմբերին սկսել առցանց դասընթացներ՝ հաշվի առնելով համաճարակի ներկա իրավիճակը։
Աղբյուր․ report.az