ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Կաթողիկոսը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու միջին արևելյան եկեղեցու համաժողովին։ Այս մասին ասվում է Արամ Ա Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։ Ըստ հաղորդմամբ՝ այս համաժողովը գումարվում է չորս տարին մեկ անգամ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը  կմասնակցի համաժողովին հինգ հոգուց բաղկացած պատվիրակությամբ։ Պատվիրակության կազմում են Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը (Լիբանանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպույանը (Բերիո հայոց թեմի առաջնորդ), Հոգշ. Տ. Սարգիս Աբղ. Աբրահամյանը (գավազանակիր), Դոկտ. Ժան Սալմանեան (Սեն Ժոզեֆ համալսարանի դասախոս):

Համաժողովին կմասնակցեն Մերձավոր Արևելքի բոլոր եկեղեցիներն իրենց պատվիրակություններով։ Վեհափառ Հայրապետը և նրա պատվիրակությունը կվերադառնան Մայրավանք մայիսի 20-ին։