Վրաստանում գործարկվել է առաջին մեծ չին-վրացերեն օնլայն-բառարանը, որի վրա 10 տարի աշխատել է «Չինարենի կենտրոն»-ի խմբագրական կոլեգիան՝ վրացի չինագետներ Զուրաբ Մամնիաշվիլիի և Թաթիա Սիորիձեի գլխավորությամբ: Բառարան ստեղծվել է Վրաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ և նվիրված է Վրաստանում չինագիտության հիմնադիր տիկին Մալի Լյու-Կանդարելիին:
Բառարանի վրա աշխատել են նաև Նատալյա Մայսուրաձեն, Թամար Մուջիրին, Ելենա Կանդարելին, Նինո Թաթունաշվիլին, Լիկա Գաբլիշվիլին, Մարիամ Ասատիանին, Աննա Կոնդրիձեն:
Բառարանն առաջին հերթին նախատեսված է չինարեն մասնագետների, դասախոսների, թարգմանիչների և ուսանողների, ինչպես նաև չինական լեզվով և մշակույթով հետաքրքրվածների համար։ Բացի այդ, այն օգտակար կլինի վրացերենով հետաքրքրված չիներեն խոսող օգտատերերի համար։
Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների մեկնարկից մեկ տարի առաջ՝ 1991 թվականին, Վրաստանում ստեղծվեց չինարենի ֆակուլտետը։ Այդ ժամանակից ի վեր բացահայտվել է Սինոլոգիայի կարևորագույն դերը երկկողմ տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունների զարգացման գործում։
Վրաստանում չինարեն սովորել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում էր, սակայն չինարենի ուսուցումը իրականացվել է այլ լեզուների միջոցով, ինչը բարդացնում էր գործընթացը։
Բառարանի ստեղծման ամսաթիվ է համարվում 2013 թվականի մարտի 6-ը, երբ առաջին բառն է ավելացվել դեմո հարթակում։ Բառարանի էլեկտրոնային տարբերակով հրապարակելու գաղափարն այն է, որ օգտվողները կարողանան մուտք գործել բառարան աշխարհի ցանկացած կետից և գտնել ճիշտ բառը վայրկյանների ընթացքում, իսկ հայտնաբերված ցանկացած թերություն կարող է վերացվել ընդամենը 10 վայրկյանում:
Սակայն լեզուն կենդանի օրգանիզմ է, և բառարան պետք է առավելագույն արտացոլի լեզվի փոփոխությունները։ Համապատասխանաբար, օնլայն-բառարանը մշտապես թարմացվող հարթակ է՝ անսահման ընդլայնմամբ։
Սկզբնական փուլում չին-վրացերեն օնլայն-բառարան ներառում է․
- ավելի քան 41 հազար բառ
- երեք տեսակի որոնման գործառույթ
- խոսքի արտիկուլյացիայի գործառույթ
- հիերոգլիֆիկ նամակի անիմացիա
- համապատասխան լուսանկարներ
- թեմատիկ ուղեցույց
- գրադարան
և այլ։
Խմբագրական խումբը շարունակում է աշխատել բառարանի վրա և նախատեսում հաջորդ փուլում այն ընդլայնել մինչև 60 հազար բառ: Նախատեսվում է նաև բառարանի ծրագրում ներառել նոր գործարույթներ, ստեղծել բջջային հավելված և այլն։ Վերջնական նպատակն է ստեղծել մեծ չին-վրացերեն օնլայն-բառարան, որը կպարունակի առնվազն 100 հազար անընդհատ թարմացվող բառ:
Բառարանին կարող եք ծանոթանալ www.chinese.ge հղումով։
Աղբյուր․ newsday.ge