Գուանչժոուում վրացի գործարարը երկար տարիներ զբաղվում է Չինաստանի և Վրաստանի միջև տնտեսական և առևտրային փոխանցումներով։ Նրա ընկերությունը մշտապես ուսումնասիրում է բիզնեսի նոր ուղղություններ՝ օգտվելով զարգացման նոր հնարավորություններից նույնիսկ COVID-19 համաճարակի պայմաններում:
Այս տարի լրանում է Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ Չինաստանը դարձել է Վրաստանի ամենամեծ արտահանման շուկան։
Բեքար Միքաբերիձեն ավելի քան 10 տարի առաջ եկել է Չինաստանի Տյանցզին համալսարան՝ ասպիրանտուրայում իր ուսուցումը շարունակելու համար։ Հետագայում նա հիմնել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» վրացական բիզնես տունը։
Միքաբերիձեն ասում է, որ նախատեսում է խթանել բիզնես հարթակի այս մոդելը այլ քաղաքներում, զարգացնել ուղիղ առցանց հաղորդագրություններ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շիրջանակներում զարգացման հնարավորությունները օգտագորցելու համար։
Աղբյուր․ english.news.cn