ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆԱՍԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

Մայիսի 17-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Ազիլազյանին,  «Բարձունք 5165» կազմակերպության ղեկավար Լուսինե Մելիքյանին և 1991թ Արցախյան պատերազմում գումարտակի հրամանատար, գնդապետ Հովսեփ Հովսեփյանին:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց հյուրերին  այս բարդ իրավիճակում Հայաստանի կողքին լինելու, մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Զարեհ Սինանյանը հետաքրքրվեց նաև Ֆրանսիայում ապրող  հայ համայնքի խնդիրներով, դրանց հնարավոր լուծումներով:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին:

Գլխավոր հանձնակատարը նաև շնորհակալություն հայտնեց հյուրերին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ավարտին հյուրերը համագործակցությունը շարունակելու և ավելի խորացնելու պատրաստակամություն հայտնեցին:

Աղբյուր․ http://diaspora.gov.am