ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

2022 թվականի մայիսի 17-ին Հայաստանում ՉԺՀ դեսպանությունը հրավիրել էր Բինչժոու քոլեջի հումանիտար գիտությունների դպրոցի պրոֆեսոր և Տյանցզինի մանկավարժական համալսարանի պատմության գծով փիլիսոփայության դոկտոր Ցի Փեյչենին, ով փոխանակման այցով էր գտնվում Հայաստանում: Պրոֆեսորը մշակութային դասախոսություն է կարդացել «Հայաստան. փոքր երկրների քաղաքակրթության զարգացման պատմություն» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին դեսպան ֆան Յունը, դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները:

Միավորելով հայ լեգենդներն ու պատմական գրառումները՝ պրոֆեսոր Ցի Փեյչենը ներկայացրել է Հայաստանի ժողովրդի պատմության, մշակույթի, կրոնի և բանահյուսության զարգացման համատեքստը։ Նա անդրադարձել է նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ ցուցադրելով երկու կողմերի միջև ավանդական բարեկամության խոր ժառանգությունը: Պրոֆեսոր Ցի Փեյչենը պատասխանել է մասնակիցների՝ հայկական ազգանունների ծագման և Մամիկոնյան ընտանիքի պատմական հետոզոտությունների մասին հարցերին:

Մասնակիցների խոսքով՝ դասախոսությունն ընդլայնեց իրենց մտահորիզոնները, և դա կօգնի ավելի նպատակային իրականացնել Հայաստանի հետ դիվանագիտական աշխատանքը և նպաստել երկու երկրների մարդկանց միջև շփումների զարգացմանը:

Աղբյուր․ am.china-embassy.gov.cn