ՖԻՆՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԿԱՐՏԱՀԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

«Nurminen Logistics» ընկերությունը Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումներ կկատարի Վրաստանի տարածքով։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Ընկերության տվյալներով՝ Չինաստանից Կենտրոնական Եվրոպա երկաթուղային փոխադրումներին մասնակցում են Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան։

Ինչպես հայտնում է «Nurminen Logistics»-ը, նոր երթուղին ստեղծվել է 2 ամիս առաջ՝ ղազախական երկաթուղու օգնությամբ։ Անդրկասպյան երթուղին, որը կապում է ծովն ու երկաթուղին, համապատասխանում է ժամանակակից տրանսպորտային համակարգի պահանջներին։ Ընկերությունը նշում է, որ նոր երթուղու պահանջարկը շատ մեծ է։ Հաջորդ գնացքը, որը մեկնելու է մայիսի 25-ին, արդեն լի է բեռներով։ Շաբաթական թռիչքները նախատեսված են հունիսից։

Աղբյուր․ netgazeti.ge