2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ԴԱՐՁԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԸ

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի հիմնական արտահանման գործընկերն Է դարձել Չինաստանը։ Այս մասին հայտնել Է Վրաստանի վիճակագրական դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ արտահանման առաջատարների եռյակում առաջին տեղում Չինաստանն է՝ 277,2 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 138,3 մլն ԱՄՆ դոլար և Երրորդ տեղը զբաղեցնում է  Բուլղարիան՝ 128,8 մլն ԱՄՆ դոլար։

2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ արտահանող տասը խոշորագույն երկրների բաժինը կազմել է 79,7%:

Աղբյուր․ russian.news.cn