ԵԱՏՄ-Ի ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՇՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև գործընկերության ակտիվացումը դրական դեր կխաղա տարածաշրջանային զարգացման գործում: Մայիսի 26-ին այդ մասին Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը։

«ԵԱՏՄ-ի հետ ՇՀԿ-ի համագործակցությունը գործնական օգուտ կբերի տարածաշրջանային զարգացմանը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշակի առավելություններ ունի տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջմղման համար, իսկ դրա նպատակն ու պլանները «համատեղելի են ՇՀԿ-ի գործունեության հետ»:

«Հեռանկարում մեծ ներուժ կա ծագող խնդիրների լուծման համատեղ աշխատանքի համար»,- համոզված Է գլխավոր քարտուղարը: Ինչպես կարծում Է նա, ներկայումս իրադրությունն աշխարհում «լուրջ փոփոխություններ Է ապրում», և այդ իրավիճակում «կարևոր Է օգտագործել» ինչպես ՇՀԿ-ի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի «ուժեղ կողմերը», քանի որ դա «խթան կտա տարածաշրջանային տնտեսության զարգացմանը»:

«Երկու կազմակերպություններն Էլ կզարգանան և օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Դա Էլ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն Է»,- ընդգծել Է Չժան Մինը: Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրների պետական կառույցների և գործարարության շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում գործում են վեց քննարակումային հարթակներ:

Ինչպես սպասվում Է, հանդիպման ավարտից հետո այդ թվում կստորագրվեն տասը համաձայնագրեր և հուշագրեր ոչ առևտրային բնույթի համագործակցության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր․ armenpress.am