ՖԱՆ ՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՉԻՆԵՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

2022 թ․ մայիսի 25-ին Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը ներկա է գտնեվել Վ.Յ․Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացած  հայկական համալսարանների չինարենի առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությանը: 

Միջոցառմանը ներկա էին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեններ հայկական և չինական կողմից Գոռ Սարգսյանն ու Հան Մինգջին։

Դեսպան Ֆանը շնորհավորել է մրցույթում հաղթած ուսանողներին: Այնուհետև ասել է, որ երկրները վերջերս նշել են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն: Երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը խորացել է, իսկ չինարենի ուսումնասիրությունը բարեկամության կամուրջներ է ստեղծել երկու ժողովուրդների միջև: Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման ծաղկուն զարգացումն անհնար է առանց հայկական բուհերի, տարրական և միջնակարգ դպրոցների, այդ թվում՝ Բրյուսովի անվան համալսարանի ակտիվ աջակցության, ինչպես նաև Կոնֆուցիուսի ինստիտուտի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա հույս է հայտնել, որ այս տարվա մրցույթը կխրախուսի ավելի շատ երիտասարդ ուսանողների սովորել չինարեն և հասկանալ չինական մշակույթը՝ ամրապնդելով երկու երկրների միջև բարեկամությունը։

Ռեկտոր Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական համագործակցությունը համակարգված զարգանում է տարբեր ոլորտներում, հատկապես արդյունավետ են երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության արդյունքները։ Ավելի ու ավելի շատ  երիտասարդ հայ ուսանողներ  սիրում են չինարենը և մշակույթը։ Ավելի ու ավելի շատ երիտասարդ հայ ուսանողներ սիրում են չինական լեզուն և մշակույթը, և Բրյուսովի համալսարանում տարեցտարի ավելանում է չինարենը որպես առաջին և երկրորդ օտար լեզու ընտրող ուսանողների թիվը: Համալսարանը պատրաստ է շարունակել խթանել չինարենի ուսուցումը և ավելի մեծ ներդրում ունենալ հայ-չինական բարեկամության ամրապնդման գործում։

Արարողությանը ցուցադրվել է հայերեն կարճ ֆիլմ՝ ձայնագրված համալսարանի ուսանողների կողմից: Ուսանողները կարդացել են «Ես սիրում եմ այս երկիրը» և երգել «Ընկերներ» երգը երկու լեզուներով՝ փայլուն ցուցադրելով չինարենի ուսուցման արդյունքները և արժանանալով ծափահարությունների։ 

Այնուհետև ռեկտոր Հարությունյանի ուղեկցությամբ դեսպան ֆան Յունն այցելել է Չինագիտության կենտրոն, չիներեն թարգմանության լաբորատորիա և մուլտիմեդիա դասարաններ, մտքեր փոխանակել համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:

Այս տարվա ապրիլին Բրյուսովի պետական համալսարանը և Կոնֆուցիուսի ինստիտուտը կազմակերպել էին Չինարեն լեզվի առաջին օլիմպիադան։ Միջոցառմանը մասնակցում էին մի շարք համալսարանների ականավոր ուսանողներ, ներառյալ՝  Բրյուսովի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Սլավոնական համալսարանը և Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանը:

Աղբյուր․ am.china-embassy.gov