«ՕՐՀՆԵՐԳ ԱՄՊԵՐԻ ՄԵՋ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ» ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԻՆ

Այս տարի լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ի նշան մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության՝ Շենչժենի սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը համատեղ ձայնագրել են «Cloud Symphony» առցանց համերգը։

Միջոցառումը կազմակերպվել է ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ  կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության հետ համատեղ: Իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Շենչժեն մշակույթի, ռադիոյի, կինոյի, սպորտի և զբոսաշրջության բյուրոն և Շենչժեն քաղաքային կառավարության արտաքին գործերի վարչությունը: Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Չժան Սյուը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը և Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը տեսագրել են տեսաուղերձներ համերգի համար:

Համերգի երգացանկը ներառում է «Գիշեր թխկու կամրջի մոտ», «Ես և դու», «Լեզգինկա», «Ընտրյալ քնարական բանաստեղծություններ», «Դաշնամուրային համերգ «Դեղին գետ» նվագախմբի հետ՝ 4-րդ մաս»: Ներկայացված են ինչպես Չինական և հայկական դասական սիմֆոնիաները, այնպես էլ երկու երկրների ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները։ Շենչժենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր թավջութակահարն է 2017 թվականից ի վեր հայ մեծանուն արտիստ Կարեն Քոչարյանը։

Աղբյուր․ china-embassy.gov.cn