ՇԵՆՉԺԵՆՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԷԼԻՏԱՐ ԳԻՆԻՆԵՐԻ ՄԵԴԻԱ-ՀԱՄՏԵՍ

Մայիսի 26-ին 12 հայտնի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել են Շենչժենում՝ մասնակցելու «Վրաստանում էլիտար գինիների բազմազանության հետ ծանոթություն» մեդիա-համտեսին, որը կազմակերպել են Վրաստանի գինեգործության ազգային վարչությունը, իր պաշտոնական ասիական ներկայացուցիչ Meiburg Wine Media-ն և «Voice of Fine Wine International»-ը:

Միջոցառումը լուսաբանվեց նաև օնլայն։ Միջոցառմանը մասնակցել են գինու վարպետ, Wine Master կրթական կոմիտեի նախագահ, Meiburg Wine Media-ի հիմնադիր Դեբրա Մեյբուրգերը և Ասիայում Վրաստանի Գինու ազգային վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ, Meiburg Wine Media-ի ղեկավար Էյլին Լին:

Միջոցառմանը ներկայացվել է վրացական գինիների 9 տեսակ․ Teliani Valley Kindzmarauli Marani, Kisi 2019 (սպիտակ չոր), Prince Ioane Bagrationi, Kisi Qvevri 2019 (սաթ),Vaziani Makashvili, Khikhvi 2019 (սաթ), Mukado Saperavi Traditional 2018 (կարմիր չոր), Tbilvino Saperavi 2019 (կարմիր չոր ), Vaziani Makashvili Wine Cellar Saperavi, Qvevri 2018 (կարմիր չոր ), Antiani Mukuzani 2018 (կարմիր չոր), Teliani Valley Kindzmarauli Marani Mukuzani 2019 ( կարմիր չոր) և Tbilvino Kindzmarauli 2019 (կարմիր կիսաքաղցր ). Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ստացել վայելելու վրացական գինիները՝ համակցված կանտոնական խոհանոցի հետ։

Վրացական գինին այժմ ամբողջ աշխարհում գինու սիրահարների ուշադրության կենտրոնում է: 2021 թվականին շուրջ 107 մլն շիշ արտահանվել է 62 երկիր, ինչը Վրաստանի համար ռեկորդային ծավալ է անկախացումից ի վեր, ընդ որում զգալիորեն ավելացել է արտահանումը Չինաստան՝ 5 934 937 շիշ, ինչը 29 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին: Չինաստանը Վրաստանի գինու չորրորդ խոշորագույն արտահանողն է՝Լեհաստանից (7 003 031 շիշ, երրորդ տեղ), Ուկրաինայից (12 921 321 շիշ, երկրորդ տեղ) և Ռուսաստանից (62 115 759 շիշ, առաջին տեղ) հետո:

Աղբյուր․ k.sina.com.cn