ՊԵԿԻՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 27-ին Պեկինում Ադրբեջանի անկախության օրվա, Ադրբեջանի դեսպանատան նոր շենքի բացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի կապակցությամբ  տեղի է ունեցել արարողություն: 

Միջոցառմանը մասնակցել են Չինաստանի պաշտոնատար անձինք, Չինաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները: Արարողությանը ցուցադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի  շնորհավորանքի տեսանյութը :

Նախարարն ընդգծել է, որ երկու երկրներիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 — ամյակի, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի համար նշանակալի օրվա՝ մայիսի 28-ի Անկախության օրվա նախօրեին դեսպանության նոր շենքի բացման արարողության անցկացումը  ունի առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն: 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը ընթերցել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի շնորհավորական նամակը: Իր շնորհավորական խոսքում նախարար Վան Ին ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համագործակցությունն անշեղորեն զարգանում է բոլոր ոլորտներում:

Հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Պեկինում Ադրբեջանի դեսպանատան նոր շենքի շահագործման հանձնումը բնութագրել է որպես երկկողմ հարաբերությունների զարգացման վառ օրինակ: Լի Հուելը ասել, որ Չինաստանն ու Ադրբեջանը արդյունավետ համագործակցում են միջազգային ասպարեզում  այդ թվում՝ ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման շրջանակներում։ Նա նաև խոսել է տնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաև COVID-19 պանդեմիայի դեմ համատեղ պայքարի մասին: 

Չինաստանում Ադրբեջանի դեսպան Աքրամ Զեյնալլին նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, կողմ է բոլոր ոլորտներում համագործակցության խորացմանը: Նա նշել է, որ պետությունների ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը մեծ հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում հաջողությունների հասնելու համար:

Նշենք, որ Չինաստանում դեսպանատան շենքերի նոր համալիրը արտերկրում Ադրբեջանի խոշորագույն դեսպանատներից մեկն է:

Ավելի քան 5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նոր 7 հարկանի շենքն առանձնանում է իր ժամանակակից ճարտարապետությամբ, ազգային երանգներով և շքեղությամբ։ «Նախչըվան»  կոնֆերանս-դահլիճը, 200 հոգանոց «Ղարաբաղ» ընդունելարանը, « Բաքու», «Շուշա», «Գյանջա», «Շիրվան» հանդիպումների սրահները հագեցած են ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, հարստացված են այդ տարածաշրջանների ու քաղաքների հատուկ տարրերով ։

Հեյդար Ալիևի ցուցասրահում տեղադրվել է համազգային առաջնորդի կիսանդրին, ստեղծվել է իր կյանքի և գործունեության մասին պատմող անկյուն։ Ցուցասրահում ներկայացված են նաև Ադրբեջանի մշակութային ժառանգությանը պատկանող պղնձի նմուշներ, Գոբուստանի ժայռապատկերների նմանակումներ, ոսկերչական իրեր, գորգեր, Երաժշտական գործիքներ, ցանցեր և ազգային հագուստ:

Աղբյուր․ azertag.az