Ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների համար իրականացվում է Վայոց Ձորում բնակարանավորման ժամանակավոր ծրագիր: Սփյուռքի գրասենյակը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն համագործակցում են ուկրաինահայերի արագ ինտեգրման ուղղությամբ։
Գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մասնակցեց ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի շրջանակում իրականացված միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի երկրորդ շրջափուլի փակմանը: Այն անցկացվեց Վայոց ձորի մարզի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ուկրաինայից, Ռուսաստանից և Բելառուսից հայրենադարձված և Հայաստան տեղափոխված երիտասարդների մասնակցությամբ:
Միևնույն ժամանակ գրասենյակը շարունակում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ իրականացվող ուկրաինահայերի ինտեգրման աջակցության ծրագիրը՝ http://diaspora.gov.am/hy/news/747
Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ (010 515 532)\ (077 998 123) հեռախոսահամարներով:
Աղբյուր․diaspora.gov.am/