Մայիսի 20-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներն առցանց հանդիպում են ունեցել Լոս Անջելեսի Հրէական դաշնակցության ղեկավարության հետ՝ քննարկելով երկու համայնքների միջև մի շարք հարցեր, այդ թվում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։
Օրակարգում ընդգրված էին հակահայկական և հակահրէական հարձակումներ, հատկապէս 44-օրյա պատերազմի և ուկրաինական ճգնաժամի ժամանակ, ինչպէս նաև միջհամայնքային հանրահավաքների կազմակերպում և համատեղ շահերի պաշտպանության արշավներ։
Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամ Լինա Դավիթյանը հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցությունը կշարունակվի, հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմի օրերին, Լոս Անջելեսի Հրէական դաշնակցության ղեկավար ռաբբի Նոյ Ֆարքասը և հրեայի համայնքի ղեկավարներն աջկցություն էին հայտնել Արցախի հայությանը՝ դատապարտելով Բաքվի բռնությունը և Անկարայի մեղսակցությունը։