«ՓԱՐՈՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

Լոս Անջելես աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բովանդակալից հանդիպում է ունեցել «Փարոս» հիմնադրամի ղեկավարության, խորհրդի անդամների և «SERVICE Armenia» երիտասարդական ծրագրի մասնակիցների հետ:

Հիմնադրամի նպատակն է արդյունավետորեն իրականացնել մարդասիրական, կրթական, մշակութային և զարգացման ծրագրեր և նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում խորքային զրույց է ծավալվել հետպատերազմյան իրողությունների վերաբերյալ։

Զարեհ Սինանյանը կարևորել է «Փարոս» հիմնադրամի աշխատանքը հայրենիքում մարդասիրական խնդիրները լուծելու և Հայաստանի ամենախոցելի սոցիալական խմբերի կենսապայմանները բարելավելու ուղղությամբ: Երկուստեք համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Աղբյուր․ diaspora.gov.am