ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute: Այն հիմնադրվել է 2019 թվականին և որպես կենտրոն է ծառայում հայագիտության վերաբերյալ համաշխարհային մակարդակի հետազոտությունների և դասավանդման, միջառարկայական հետազոտությունների և հանրային ազդեցության ծրագրերի համակարգման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական ​​կառավարման համակարգում սփյուռքի անմիջական ներգրավվածության կարևորությունը։ Որպես լավագույն փորձ է դիտարկվել բժիշկ Շանթ Շեխերդիմյանի օրինակը, ով, լինելով Promise Armenian Institute-ի առողջապահության զարգացման գծով տնօրեն, անցած տարի նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության ավագ խորհրդական:

Աղբյուր․ diaspora.gov.am