ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

2022 թվականի հունիսի 10-ին Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը այցելել է Արմավիրի մարզ: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է մարզի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան ֆան Յունը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Վերջին տարիներին երկու կողմերի համատեղ ջանքերով մշտապես ամրապնդվում է երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը, իսկ գործնական համագործակցությունը, մշակութային փոխանակումները հասել են նոր բարձունքների։ Համաճարակի բռնկումից հետո երկու երկրները համատեղ ջանքեր են գործադրել երկկողմ առևտրի աճին նպաստելու համար: Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պատրաստ է ակտիվորեն առաջ տանել չինական կողմի և Արմավիրի մարզի միջև տարածաշրջանային փոխանակումների և համագործակցության ծրագրերը, ներկայացնել և առաջ տանել ավելի շատ տեղական բարձրորակ արտադրանք չինական շուկա արտահանելու համար և ներգրավել Հայաստան ավելի շատ չինացի զբոսաշրջիկների։

Մարզի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը ջերմորեն ողջունել է դեսպան ֆան Յունին և նշել, որ չին ժողովուրդը շատ բարեկամական, հյուրընկալ, աշխատասեր և բարի է, և հայ ժողովրդի լավ բարեկամն ու գործընկերն է: Արմավիրի մարզը պատրաստ է ամրապնդել և զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը չինական կողմի հետ և վերցնել Չինաստանի արագ տնտեսական զարգացման հաջողված փորձը: Արմավիրի մարզը ագրարային Մարզ է, որը հարուստ է բարձրորակ խաղողով, ծիրանով, սալորով և այլ մրգերով, իսկ արտադրվող գինիները լավ հայտնի են գինեգործության ոլորտում: Չինական շուկան շատ հեռանկարային է հայկական գինիների իրացման համար, և հույս ունեմ, որ ապագայում ավելի շատ չինական սպառողներ կծանոթանան հայկական գինիներին և կսիրեն դրանք:

Հանդիպումից հետո դեսպան ֆան Յունը մարզի ղեկավար Հովհաննիսյանի և քաղաքապետ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է տեղի «Ոսկենի» գինու գործարան։

Աղբյուր․ am.china-embassy.gov.cn