ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԱՅՑԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ

Գլխավոր հանձնակատարն առանձին հանդիպում է ունեցել նաև Լոս Անջելեսի «Հայդուկ» կազմակերպության և համայնքային այլ ներկայացուցիչների հետ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը համառոտ ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, որից հետո պատասխանել է ներկաների հարցերին։

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հայ կանանց միջազգային ասոցիացիայի լոսանջելեսյան մարմնի ղեկավարության հետ: Քննարկվել են ասոցիացիայի կողմից կանանց տրամադրվող աջակցության ուղղությունները և սփյուռքի երիտասարդ կին  առաջնորդների գրասենյակի ծրագրերում ներառելու հնարավորությունները:

Հանդիպում է տեղի ունեցել նաև համայնքի մշակութային գործիչների հետ:

Աղբյուր․ diaspora.gov.am