2022 թվականի հունիսի 16-ին կայացել է Ցինդաոյի և Երևանի միջև համագործակցության և քույր քաղաքների մասին պայմանագրի ստորագրման արարողությունը։
Միջոցարմանը մասնակցել են և ելույթ ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը, Ցինդաոյի մունիցիպալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, Ցինդաոյի փոխքաղաքապետ Լյու Ցզյանջունը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը։
Իրենց շնորհավորական խոսքում նրանք բարձր են գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
Դեսպան Ֆանգ Յունն ընդգծել է, որ Ցինդաոյի և Երևանի միջև կնքված պաշտոնական համաձայնագիրը մեծ նշանակություն ունի բարեկամական համագործակցության, տեղական տնտեսական զարգացման և մարդասիրական փոխանակումների սերտացման համար։
Լյու Ցզյանջունը նշել է, որ Երևանը, լինելով Հայաստանի մայրաքաղաքը, նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն է, Ցինդաոյի հետ համագործակցության լայն հեռանկարներ ունի ավտոմոբիլային արդյունաբերության, միջազգային առևտրի և երկկողմ զբոսաշրջության ոլորտներում։ Ըստ նրա՝ Ցինդաոն պատրաստ է օգտվել չինականա-շանհայական կազմակերպության մոդելային գոտի ստեղցման հնարավորությունից՝ տնտեսական և առևտրային տեղական համագործակցության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում միջազգային համագործակցության նոր հարթակի համար։
Լևոն Հովհաննիսյանը և Սերգեյ Մանասարյանը հույս են հայտնել երկու երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և երկու ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման համար։
2017 թվականի օգոստոսին Ցինդաոյի պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ համաձայնագիր ստորագրելու Երևանի քաղաքապետարանի հետ երկու քաղաքների միջև բարեկամություն և համագործակցություն հաստատելու մտադրության մասին։Վերջերս ստորագրված համաձայնագրով Ցինդաոն դարձել է երկրորդ չինական քաղաքը, որը կապ է հաստատել Երևանի հետ Պեկինից հետո։
Աղբյուր․ sd.chinadaily.com.cn