ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՊԻԿԱՊՆԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Այս տարվանից Նախչըվանի ավտոմոբիլային գործարանը կսկսի չինական մակնիշի պիկապների և էլեկտրական մեքենաների հավաքումը:

Այս մասին APA-Economics-ին հայտնել են գործարանը ներառող Cahan Holding-ից։ Հաղորդագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերից ի վեր առաջին անգամ գործարանը նախատեսում է ZX Auto պիկապ հավաքել։ Ավտոպահեստամասերը հիմնականում ներկրվելու են Չինաստանից։ Չինական ընկերությանը խնդրել են մի քանի պահեստամասեր արտադրել Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է Նախիջևանի ավտոմոբիլային գործարանում էլեկտրամոբիլների արտադրությանը, ապա նշվել է, որ Ադրբեջան արդեն ներկրվել է 7-8 չինական ապրանքանիշ։ Սակայն արտադրվելիք ապրանքանիշը դեռ չի հաստատվել՝ «Էլեկտրամոբիլի մակնիշի ընտրությունից հետո նախատեսվում է հավաքել 7-8 ուղևոր տարողությամբ մինիվեն, սեդան և հեչբեկ էլեկտրամեքենա»։ Նշվել է, որ արտադրության աճը կախված կլինի Բաքվում էլեկտրամոբիլների ենթակառուցվածքների ընդլայնումից. «Բաքվում նախատեսվում է ավելացնել լիցքավորման կայանների թիվը, մենք ակնկալում ենք, որ բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է էլեկտրական մեքենաների սպասարկմանը, ապա Cahan Motors-ն արդեն սկսել է Բաքվում էլեկտրամեքենաների սպասարկման կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Նշենք, որ Նախչըվանի ավտոմոբիլային գործարանը նախկինում հավաքել է չինական Lifan մակնիշի ավտոմեքենաներ։

Աղբյուր․ apa.az